Մանդարին Կոսմետիկս ՍՊԸ-ն անցած ամսվա վերջերից Հայաստանում սկսել է ներկայացնել ֆրանսիական Coiffance Professionnel ֆիրման: Այսօր կայացավ սեմինար, որի ընթացքում միջոցառման կազմակերպիչները հայտնեցին`սեմինարի ընթացքում ներկայացվելու է հենց ներկման գործընթացը: Սեմինարն անցկացրել է ֆրանսիացի մասնագետը, իսկ նպատակը մեկն է` գեղեցկության սրահներին տեղեկացնելը, վարսավիրներին կրթելը: Ինչպես araratnews.am-ի հետ զրույցում նշեց սեմինարի կազմակերպիչներից մեկը, սեմինարը ամենամյա կլինի: Նշենք նաև` միջոցառման հյուրերը տարբեր գեղեցկության սրահների ներկայացուցիչներ էին: