տուն ժամանց Կայացավ Հայաստանի ազգային մշակութային հեռուստաընկերության մրցանակաբաշխությունը

Կայացավ Հայաստանի ազգային մշակութային հեռուստաընկերության մրցանակաբաշխությունը

153
0

13217182_1734388266782588_6167154789001287124_o

Կայացավ Հայաստանի ազգային մշակութային հեռուստաընկերության 2016 թվականի մրցանակաբաշխությունը, որին մասնակցում էին մշակութային գործիչներ՝ տարբեր ոլորտներից:

Araratnews.am-ի հետ զրույցում Հայաստանի ազգային մշակութային հեռուստաընկերության տնօրեն, մրցանակաբաշխության պրոդյուսեր Արթուր Հակոբյանը նշեց, որ այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցելու համար ընտրել էին այն արվեստագետներին, ովքեր տարվա ընթացքում ավելի շատ աշխատանքներով են ներկայացել հանդիսատեսին.«Այս տարի ունեինք լավագույն դերասան, դերասանուհի, նկարիչ, հաղորդավար, անիմացիոն ֆիլմ անվանակարգերը, որոնց արժանացան մեր ներկայացրած մասնակիցներից ամենաշատ ձայներ հավաքած արվեստագետները»:

Մրցանակաբաշխության շրջանակներում լավագույն դերասան է ճանաչվել Անդրանիկ Շահինյանը, լավագույն դերասանուհի՝ Զառա Սահակյանը, լավագույն անիմացիոն ֆիլմ՝ «Անահիտ» մուլտֆիլմը, լավագույն հաղորդավոր՝ Վարդան Բարսեղյանը, լավագույն նկարիչ՝ Արգինե Սահակյանը: