տուն Լուրեր Կավելանա Իրանից ներմուծվող գազի ծավալը

Կավելանա Իրանից ներմուծվող գազի ծավալը

117
0

«Էլեկտրաէներգիա` բնական գազի դիմաց» ծրագրի տարեկան արդյունքները և Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարության ընթացքն ու գալիք տարվա ծրագրերը քննարկելու նպատակով դեկտեմբերի 16-17-ին աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում էր գտնվում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:

Այցի ընթացքում նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել Իրանի պաշտոնատար անձանց և իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Մասնավորապես, Իրանի գազի ազգային ընկերության միջազգային հարաբերությունների գծով տնօրեն Բեհզաթ Բաբազադեի հետ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ընթացիկ տարում կավելացվեն «Էլեկտրաէներգիա` բնական գազի դիմաց» ծրագրի շրջանակներում Հայաստան ներմուծվող բնական գազի ծավալները:

Աշոտ Մանուկյանը հանդիպել է  նաև իրանահայ գործարարների հետ, որոնք հետաքրքրված են վերականգնվող, մասնավորապես, հողմային և արևային էներգետիկայի բնագավառում Հայաստանում ներդրումներ կատարելու հեռանկարներով:

Նախարարը գործարարներին է ներկայացրել «Մեղրի» նորաբաց ազատ տնտեսական գոտու առավելությունները` այն որպես հարթակ օգտագործելով Եվրասիական տնտեսական համագործակցության երկրների հետ առևտրային հարաբերությունների զարգացման համար:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության

Տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի   բաժին