տուն Լուրեր Կաթոլիկ քահանաներին թույլատրվել է հղիության արհեստական ընդհատման մեղքին թողություն տալ

Կաթոլիկ քահանաներին թույլատրվել է հղիության արհեստական ընդհատման մեղքին թողություն տալ

130
0

image

Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Պապ Ֆրանցիսկոսը պատմական որոշում է կայացրել. նա թույլ է տվել բոլոր կաթոլիկ քահանաներին հղիության արհեստական ընդհատման մեղքին թողություն տալ խոստովանության ժամանակ: Այս մասին հայտնում է The New York Times-ը:

Մինչ այդ նման իրավասություն պատկանում էր բացառապես եկեղեցու հոգևոր դասին:

«Ես ուզում եմ փաստել, որ հղիության արհեստական ընդհատումը մահացու մեղք է, քանի որ դա զրկում է մի անմեղ արարածի կյանք: Բայց ես նաև պետք է նույնքան հստակ ընդգծեմ, որ չկա մեղք, որ Աստծո շնորհը չկարողանա չեղարկել, երբ Նա տեսնում է զղջացող սիրտ, որը տենչում է Հոր հետ միավորվելու»,- հայտարարել է Սրբազան քահանայապետը: