տուն Լուրեր Կաթողիկոսը ճրագալույցի պատարագ է մատուցում Սուրբ Գայանե եկեղեցում

Կաթողիկոսը ճրագալույցի պատարագ է մատուցում Սուրբ Գայանե եկեղեցում

205
0

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը ճրագալույցի Սուրբ Պատարագ է մատուցում էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում։
Այսօր բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Սուրբ Պատարագ:
Տեղեկացնենք, որ ճրագալույցի Ս. Պատարագ տարին 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներին:
Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն` վառել: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Ճրագը խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն:

Լուսանկարը՝ news.am-ի: