տուն Լուրեր Կաթնատվության նորմատիվից հետ ենք մնում. մասնագետ

Կաթնատվության նորմատիվից հետ ենք մնում. մասնագետ

128
0

կօվ

«Գյուղատնտեսության մեքենայացման գիտահետազոտական ինստիտուտ» -ի փոխտնօրեն Ստեփան Խոյեցյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում արձանագրեց մի քանի փաստ, օրինակ, այն, որ Հայաստանում արոտների բերքատվությունը հասել է կրիտիկական ցածր աստիճանի:

Բանախոսը, խոսելով ԵՏՄ-ի հետ անդամակցության և գյուղատնտեսության ոլորտում վերջինիս ունեցած հետևանքների մասին, նկատեց, որ այն չի կարող դրական հետևանքներ ունենալ, եթե մենք մեզ վրա չաշխատենք:

«Մենք չենք ուզում աշխատել, տեր կանգնել մեր ունեցվածքին, իսկ եթե չաշխատենք դա մեզ ի՞նչ է տալու՝ ոչինչ»,- ասաց Ստեփան Խոյեցյանը և հայտնեց, որ խնդիրներ կան մի շարք ոլորտներում:

«Կաթնատվության նորմատիվից մենք հետ ենք մնում՝ ցուցակում զբաղեցնելով նախավերջին տեղը, իսկ վերջինն էլ Հնդկաստանն է», — ասաց  Գյուղատնտեսության մեքենայացման գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրենը:

Նրա խոսքով, եթե Հայաստանում տարբեր ներուժների միավորում չլինի, ապա ոչ մի դրական սպասելիք չպետք է ունենալ:

«Ներկա վիճակը շատ մտահոգիչ է, շատ դժվար է ներդրողներ գտնել գյուղատնտեսության բնագավառում»,- ասաց բանախոսը: