Ըստ մամուլում շրջանառվող լուրերի` թանկացումներ են սպասվում Հայաստանում կաթնամթերք արտադրող ընկերություններում: Այս մասին araratnews.am-ը զրուցեց «Թամարա» ՍՊԸ-ի տնօրեն Խաչատուր Պողոսյանի հետ, որը նշեց, որ կաթնամթերք արտադրողների միությունում նման քննարկում չի եղել:
«Արտադրողների միությունում նման բան չի քննարկվել, եթե միությունից դուրս այլ կազմակերպություններ ուզում են թանկացնել, ապա այդ մասին ոչինչ չեմ կարող ասել»,- պարզաբանեց Խաչատուր Պողոսյանը: