Կատարն արաբական պետությունների՝ Դոհայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին որոշումն անհիմն է համարել: Այս մասին ասված է Կատարի ԱԳ նախարարության հայտարարությունում:
«Դոհան ցավում է Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Բահրեյնի որոշման համար, որոնք խզում են դիվանագիտական հարաբերությունները երկրի հետ: Դոհան անհիմն է համարում քվեարկությամբ հաստատված որոշումը»,- ասված է հայտարարության մեջ:
Կատարի իշխանությունները վստահեցրել են, որ «ամեն ինչ կանեն, որպեսզի այդ որոշումը չազդի Կատարի տնտեսության վրա»:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ չորս արաբական երկրներ՝ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Արաբական Միացյալ Էմիրությունները, խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ: Ավելի ուշ երկրներին են միացել Եմենը, Լիբիան և Մալդիվները:
Կատարը մեղադրվում է ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու և արաբական պետություններում ներքին իրավիճակը ապակայունացնելու մեջ:
Նշենք, որ Դուբայի Emirates և եգիպտական Egyptair ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Կատար թռիչքները: