տուն Լուրեր Կատարին ներկայացված վերջնաժամկետը երկարաձգվել է

Կատարին ներկայացված վերջնաժամկետը երկարաձգվել է

86
0

2017_6_9-Demonstration-in-support-of-Qatar-in-Gaza20170609_2_24146920_22996340

Արաբական երկրները հայտարարել են Կատարին ներկայացված վերջնաժամկետի գործողությունը 48 ժամով երկարաձգելու մասին. հաղորդում է Ria.ru-ն:

Քուվեյթը կոչ է արել արաբական գործընկերներին` Դոհային լրացուցիչ ժամանակ տալ ներկայացված պահանջներին պատասխան տալու համար:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսը և Պարսից ծոցի այլ երկրներ Կատարի նկատմամբ մի շարք պահանջների ցուցակ էին պատրաստել դիվանագիտական հարաբերությունները վերսկսելու վերաբերյալ և 10 օր ժամանակ տրամադրել դրանք կատարելու համար:

Կատարը մեղադրվում է ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու և արաբական պետություններում ներքին իրավիճակը ապակայունացնելու մեջ: