Կատալոնիայում դեկտեմբերի 21-ին մեկնարկել են արտահերթ մարզային խորհրդարանական ընտրությունները. հաղորդում է Korrespondent.net-ը:
Կուսակցությունները բաժանվել են 2 հիմնական ճամբարների՝ Իսպանիայի կազմից Կատալոնիայի դուրս գալու և Իսպանիայի տարածքային ամբողջականությանը կողմնակից քաղաքական ուժերի:
Հաղորդվում է, որ ընտրելու իրավունք ունի 5,5 մլն քաղաքացի: Դիտորդներն ակնկալում են, որ ընտրողների մասնակցությունը կգերազանցի 80%-ը: