
Այդ մասին հոկտեմբերի 20-ին հաղորդվում Է հաստատության կայքում:
2010 թվականին ցլամարտն արգելելու որոշումն ընդունել Էր Կատալոնիայի խորհրդարանը: Իր որոշման մեջ նա հենվել Էր զանգվածային միջոցառումների անցկացման վերաբերյալ տարածաշրջանային նորմերի եւ կենդանիների պաշտպանության մասին օրենքների վրա: Սակայն Մադրիդում համարել են, որ այդ հարցը դուրս Է գալիս տեղական իշխանությունների իրավասության շրջանակներից:
Արդյունքում՝ վերականգնել են ցլամարտի իրավունքները, քանի որ, իսպանական օրենքների համաձայն, այն երկրի մշակութային ժառանգության մաս Է կազմում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: