Մոսկվան հուսով Է, որ Իսպանիային կհաջողվի հաղթահարել ճգնաժամը Կատալոնիայում կայացած հանրաքվեից հետո: Այդ մասին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Չեմ թաքցնի, մենք շատ ենք անհանգստանում Իսպանիայի համար, բայց դա, իհարկե, Իսպանիայի կառավարության ներքին գործն Է»,- նշել Է Ռուսաստանի ղեկավարը նորանշանակ դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ընթացքում:
Պուտինը հույս Է հատնել, որ «ճգնաժամը կհաջողվի հաղթահարել»: