Հոկտեմբերի 1-ին անցկացված Կատալոնիայի անկախության հանրաքվեն անօրինական է. Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը, հաղորդում է TASS-ը:
«Իսպանիայի Սահմանադրության համաձայն` Կատալոնիայում նախօրեին անցկացված հանրաքվեն անօրինական էր»,- ասել է պաշտոնյան:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Կատալոնիայի հանրաքվեի շուրջ ստեղծված իրադրությունը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի կողմից կարծարծվի Խորհրդի կանոնադրական մարմնի՝ Նախարարների կոմիտեի՝ հոկտեմբերի 4-ին կայանալիք նիստում: