տուն Լուրեր Կատալոնիայի ղեկավարը խոստացել է անկախությունն ամրագրել օրենքով

Կատալոնիայի ղեկավարը խոստացել է անկախությունն ամրագրել օրենքով

126
0

catalonia-open-embassy-delegation.si

Կատալոնիայի ղեկավարությունը խոստանում է անկախության հանրաքվեի մասին օրենքը կիրառել, որը կարող է թույլ տալ կատալոնացիներին պաշտոնապես հայտարարել Իսպանիայից անկախանալու մասին։ Այս մասին Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարել է TV3 հեռուստաալիքի «30 րոպե» ծրագրում. հաղորդում է TASS-ը:

«Անկախության հռչակագիրը, որը մենք չենք անվանում անկախության միակողմանի հռչակագիր, օրենքով նախատեսված է և թույլ է տալիս կյանքի կոչել հանրաքվեի արդյունքները։ Մենք կկիրառենք այն, ինչը օրենքն է ասում»,- հայտարարել է նա։

Պուչդեմոնը հավելել է, որ Բարսելոնան ու Մադրիդը այդպես էլ «կապի դուրս չեկան» հանրաքվեից հետո և դրանում մեղադրել է Իսպանիայի իշխանություններին։