Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնն Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյին առաջարկել է երկու ամսվա ընթացքում երկխոսություն սկսել անկախության հանրաքվեից հետո տարածաշրջանում ստeղծված իրադրության վերաբերյալ. հաղորդում է Pais թերթը:
Իսպանիայի Նախարարների խորհուրդը հոկտեմբերի 11-ին Կատալոնիայի իշխանություններից պահանջել էր բացատրել՝ հռչակե՞լ են նրանք արդյոք անկախություն: Պուչդեմոնը պետք է պատասխաներ մինչև հոկտեմբերի 16-ը:
Եթե պատասխան չլինի, կամ այն չբավարարի Իսպանիայի իշխանություններին, ապա կառավարությունը հոկտեմբերի 19-ին կգործարկի Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը թույլ է տալիս սահմանափակել ինքնավար հանրակցության ինքնակառավարումը: