տուն Լուրեր Կատալոնիայի անկախության հռչակագիրը չեղարկվեց

Կատալոնիայի անկախության հռչակագիրը չեղարկվեց

150
0

SPAIN-CATALONIA-JUSTICE-TRIAL-INDEPENDENCE-MAS

Իսպանիայի սահմանադրական դատարանը չեղարկել է Կատալոնիայի խորհրդարանի ընդունած անկախության հռչակագիրը. հաղորդում է Ria.ru-ն:

Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 27-ին քվեարկել է Իսպանիայից անկախանալու օգտին: Մեկ ժամ անց Իսպանիայի սենատը կողմ է քվեարկել Կատալոնիայի կառավարությանն իշխանությունից հեռացնելուն և ինքնավար մարզում ուղիղ կառավարում հաստատելուն:

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը պաշտոններից ազատել է շրջանի խորհրդարանի անդամներին, կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնին և ցրել է Կատալոնիայի խորհրդարանը:

Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը մեկնել է Բրյուսել: