Երեկ Կատալոնիայում կայացել է անկախության հարցով համերկրային հարցում։ Նախնական տեղեկություններով, հարցմանը մասնակցած կատալոնացիների 80 տոկոսը կողմ է քվեարկել անկախությանը։ Այս մասին գրում է la Vanguardia-ն։
Քվեաթերթիկում կատալոնացիներին առաջարկվել է պատասխանել «Արդյոք ցանկանում եք, որպեսզի Կատալոնիան դառնա պետություն» հարցին։ Եթե հարցվողը դրական պատասխան է տվել այս հարցին, նրան առաջարկվել է պատասխանել «Արդոք ցանկանում եք, որ Կատալոնիան լինի անկախ պետություն» հարցին։
Բացասական պատասխան է տվել հարցվողների 10 տոկոսը։ Նախնական տեղեկություններով՝ հարցմանը մասնակցել է 2 մլն կատալոնացի։
Հարցումից հետո կատալոնիայի ղեկավար Արթուր Մասը Իսպանիայի ղեկավարությունից պահանջել է հարգել Կատալոնիայի բնակիչների կարծիքը և թույլատրել անցկացնել անկախության հանրաքվե, ինչն Իսպանիայի օրենքներով արգելված է։