տուն Լուրեր Կատալոնիայում բախումների հետանքով տուժածների թիվը հասել է 460-ի

Կատալոնիայում բախումների հետանքով տուժածների թիվը հասել է 460-ի

90
0

121733

Կատալոնիայի անկախության հանրաքվեի ընթացքում այսօր իրավապահների հետ բախումների հետեւանքով ավելի քան 460 մարդ է տուժել: Այս մասին հայտնել է Բարսելոնի քաղաքապետ Ադա Կոլաուն:

Նա պահանջել է դադարեցնել ոստիկանական բռնությունները. «Որպես Բարսելոնի քաղաքապետ, պահանջում եմ անպաշտպան բնակչության նկատմամբ ոստիկանական բռնությունների անհապաղ դադարեցում»:

Կատալոնիայի Առողջապահության նախարարության հայտարարության մեջ էլ նշված է 465 տուժածի մասին, որոնցից երկուսին ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխել:

«Ոստիկանները հարվածում են ծերերին, երեխաներին ու կանանց: Չնայած այդ ամենին կատալոնացիների 50 տոկոսն արդեն մասնակցել է քվեարկությանը», — այս մասին ասել է Ֆրանսիական OUI au Pays Catalan շարժման համակարգաող Ժորդի Վերան, ով որպես դիրորդ հետեւում է քվերակությանը:

Նշենք, որ Կատալոնիան զարգացած ինքնավար մարզ է Իսպանիայի տարածքում, որն ունի 7,5 մլն բնակչություն, ինչպես նաեւ իր լեզուն եւ մշակույթը, սակայն Մադրիդն այն չի ճանաչում որպես անկախ պետություն: Համաձայն հարցումների՝ Կատալոնիայի անկախության օգտին կողմ է ինքնավարության բնակչության 41 տոկոսը, 49 տոկոսը դեմ է։

Կատալոնիայի տարածքում անկախության հանրաքվեի անցկացման համար բացվել է 2315 ընտրատեղամաս, հանրաքվեին կարող է մասնակցել շուրջ 5.3 մլն քաղաքացի: Կատալոնիայի խորհրդարանի՝ Ժեներալիտետի որոշմամբ՝ անկախության մասին հանրաքվեն կանցկացվի այսօր՝ հոկտեմբերի 1-ին: