Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթը Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի հանդիպման վերաբերյալ ծաղրանկար է հրապարակել՝ Մակրոնին պատկերելով կատաղած շնիկի տեսքով. գրում է Ria.ru-ն:
«Մակրոնն ընդունեց Պուտինին» վերտառությամբ ծաղրանկարում Վլադիմիր Պուտինը պատկերված է սև դասական կոստյումով, խիստ հայացքով, իսկ Մակրոնը կատաղած շնիկի տեսքով է, ով կծում է Պուտինի ձեռքը:
Ծաղրանկարում կարմիր աչքերով պատկերված Մակրոնին Պուտինն ասում է` պառկե՛լ: