Մադրիդի «Ռեալի դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտարարել է, որ ակումբից հեռանալու որևէ պատճառ չունի։ 33-ամյա իսպանացու խոսքերով՝ ինքը դեռ մտադիր է մադրիդյան ակումբի հետ նոր տիտղոսներ նվաճել։
«Որևէ պատճառ չունեմ «Ռեալից» հեռանալու համար։ Մտադիր եմ շարունակել ելույթներս ակումբում և շատ տիտղոսներ նվաճել։ Այժմ մենք արձակուրդում ենք, որոնք ամենաերջանիկն է լինելու վերջին տարիներին», — ասել է Կասիլյասը։ Այս մասին հաղորդում է Marca-ն։