Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր կասիլյասը մասնակցել է Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի «Լիվերպուլի» հետ հանդիպմանը (3։0)։ Այսպիսով, 33-ամյա դարպասապահը 85-րդ հաղթանակն է տոնել Եվրոպայի ամենախոշոր ակումբային մրցաշարում՝ սահմանելով նոր ռեկորդ։
Նախորդ լավագույն արդյունքը պատկանում էր կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավիին, ով ունի 84 հաղթանակ։
Բացի այդ, Կասիլյասը Չեմպիոնների լիգայում անցկացրել է 143 հանդիպում՝ գերազանցելով իր նախկին թիմակից Ռաուլին (142 հանդիպում) և հավասարվելով Չավիի հետ։