տուն Լուրեր «Կասեցում»-ը երկու շտկում է առաջարկում «Շրջանառության հարկի մասին» օրենքում

«Կասեցում»-ը երկու շտկում է առաջարկում «Շրջանառության հարկի մասին» օրենքում

96
0

action

«Կասեցում » շարժման համակարգողներից Սամսոն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Կառավարության վերջին փոփոխությունը բավական դրական ազդեցություն կարող է ունենալ փոքր և միջին ձեռնարկությունների վրա: Խոսքը վերաբերում է շրջանառության շեմի բարձրացմանը՝  58. 35 միլիոնից մինչև 113 միլիոն:

Սամսոն Գրիգորյանն առաջարկում է շրջանառության հարկի առաջ քաշված 5% -ը դարձնել 3.5 % կամ 1.5%: Ըստ նրա` ՓՄՁ-ներն արդեն երկու տարի աշխատում են այդ սկզբունքով ու որևէ խնդիր մինչ օրս չեն ունեցել:

Շարժման համակարգողներից Արման Բաբաջանյանը պնդում է, որ օրենքի փոփոխությամբ փաստացի հարկային բեռի ավելացում է տեղի ունենում:

«Սակայն միանշանակ պնդել, որ օրենքի փոփոխությունը չի բխում մեր շահերից՝ սխալ կլինի: Մենք առաջարկում ենք երկու շտկում, որոնք կառավարության համար սկզբունքային չեն»,- ասում է նա:

Փոփոխություններից երկրորդը՝ եռամսյակը մեկ հաշվետվությունների ներկայացումն է : Շարժման անդամները գտնում են, որ եռամսյակը բավական կարժ ժամկետ է նման գործողությունների համար:

Նրանք մտադիր են կառավարությանն ու խորհրդարանին լսելի դարձնել իրենց առաջարկները, որոնք, իրենց խոսքով, էական չեն: