տուն Լուրեր Կարուշ Ղուկասյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

Կարուշ Ղուկասյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

86
0

123239

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Կարուշ Ղուկասյանը (94 կգ) դարձավ 2017 թ. Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության չեմպիոն: Քիչ առաջ Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող մրցաշարում նա մրցակիցներից առաջ անցավ երկամարտի 359 կգ արդյունքով: Նաեւ 1-ական փոքր ոսկի նվաճեց պոկում (162 կգ) եւ հրում վարժություններում (197 կգ):

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Հայաստանի հավաքականի կազմում մինչեւ 23 տարեկանների չեմպիոն էր դարձել նաեւ մեծահասակաների Եվրոպայի 2016 թ. չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը: Ավելի վաղ ՀՀ հավաքականի կազմում Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնության չեմպիոն է դարձել նաեւ Սոնա Պողոսյանը (75 կգ): Մինչեւ 20 տարեկանների պայքարում Դավիթ Հովհաննիսյանը (85 կգ) դարձել է փոխչեմպիոն, Իզաբելլա Յայլյանը (58 կգ) մինչեւ 23 տարեկանների պայքարում՝ բրոնզե մեդալակիր:

Եվրոպայի մինչեւ 20 եւ մինչեւ 23 տարեկանների առաջնությունը մեկնարկել է հոկտեմբերի 15-ին եւ կավարտվի 22-ին: