Վերջին մի քանի տարիների ընթացքում մեծ տեմպերով ընթանում են կրկեսի շինարարական աշխատանքները:
«Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար և հիմնադիր տնօրեն Սոս Իոսիֆ Պետրոսյանը և իր դուստրը՝ աճպարար, բեմադրիչ և վարժեցնող Նաիրա Պետրոսյանը, նորակառույց կրկեսում հյուրընկալել են կրկեսի հայտնի արտիստ ՄիխայիլԲաղդասարովին:
Նաիրա Պետրոսյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է տեղադրել, որոնցում հյուրին ներկայացվում է կրկեսի ներքին տեսքը: