տուն Հասարակություն Բժիշկ Կարտոֆիլը նվազեցնում է ստամոքսի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը

Կարտոֆիլը նվազեցնում է ստամոքսի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը

135
0

kartofel_17Սննդակարգում մեծ քանակությամբ սպիտակ բանջարեղենի օգտագործումը, ինչպիսիք են ծաղկակաղամբը, կարտոֆիլն ու սոխը, եռակի նվազեցնում է ստամոքսի քաղցկեղով հիվանդացության ռիսկը։ Այս մասին հայտարարել են չինացի գիտնականները, ովքեր համապատասխան հետազոտություն են անցկացրել՝ փոխանցում է Rosbalt-ը։

Բացի այդ, լյարդի քաղցկեղից կարելի է խուսափել սպիտակ կաղամբ, բրոկոլի, ինչպես նաև նեխուր ուտելով։ Այդ բոլոր բանջարեղենները պարունակում են մեծ քանակությամբ վիտամին C, որը հակաօքսիդանտ է։

Գիտնականները հիշեցնում են, որ ալկոհոլը, աղն ու պահածոները բարձրացնում են քաղցկեղով հիվանդանալու շանսերը։