տուն Լուրեր Կարծում եմ՝ Դաշնակցության հետ ևս կլինի հանդիպում

Կարծում եմ՝ Դաշնակցության հետ ևս կլինի հանդիպում

85
0

Այսօր Հայաստանի քննչական կոմիտեում ՔԿ ծառայողի օրվա կապակցությամբ կազմակերպված նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հնարավոր է հանդիպում լինի նաև Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության հետ:

«Կարծում եմ՝ Դաշնակցության հետ նույնպես կլինի հանդիպում, որովհետև Փարիզում գտնվելու ընթացքում որոշակի շփումներ են եղել նաև Դաշնակցության սփյուռքի կառույցների ներկայացուցիչների հետ, և ,կարծում եմ, որ կլինի քննարկում»,- նշեց վարչապետը:

Հիշեցնենք՝ քիչ առաջ վարչապետը նաև տեղեկացրեց, որ հանդիպում է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: