Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցի նախկին պատմության ուսուցիչ Կարպիս Փաշոյանն արդեն ունի աշխատանքի նոր առաջարկ: Նրան դասավանդելու համար հրավիրել են Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանից:
Երեկ կրթահամալիրի տեղեկատվական հաղորդակցությունների տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Լիլիթ Թադևոսյանն Araratnews.am-ի հետ զրույցում նշել էր, որ Փաշոյանին հրավիրել են ճեմարան՝ համագործակցելու նպատակով:
Այսօր Լիլիթ Թադևոսյանից տեղեկացանք, որ Կարպիս Փաշոյանը երեկ այցելել է իրենց և հետագա քայլերի համար պայմանավորվել են.«Պայմանավորվել ենք, որ համապատասխան կարգով կմասնակցի մրցույթներին, իսկ թե երբ՝ իրեն լրացուցիչ կտեղեկացնենք»: