ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում` անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքներին:
«Ադրբեջանական հետախուզությունը հիմա գործի է լծվել. փորձում են ավելի սաստկացնել վրաց-ռուսական հարաբերությունները՝ նկատի ունենալով ցամաքային ճանապարհները փակելը։ Ի վերջո, վրացիները կհանգստանան, բայց արդյունքում կարող են փակվել դեպի ՀՀ տանող բեռնուղիները։ Դրանից հետո Ադրբեջանը Հայաստանին պատերազմ «կառաջարկի»»։