տուն Լուրեր Կարող է ինձ համար ավելի լավ աշխատանք են գտել

Կարող է ինձ համար ավելի լավ աշխատանք են գտել

121
0

hovsep-simonyan

Araratnews.am-ի զրուցակիցն է Շիրակի արդեն նախկին մարզպետ ՀՅԴ անդամ Հովսեփ Սիմոնյանը:

Նշենք, որ Սիմոնյանը մարզպետի պաշտոնում նշանակվել էր նախորդ տարվա մարտի 3-ին: Նրան ուրբաթ օրը՝ հունիսի 2-ին, հրավիրել էին ՀՅԴ գերագույն մարմին եւ հայտնել, որ պաշտոնանկ է արվելու: Շիրակի մարզպետի պաշտոնում ՀՅԴ-ն առաջարկել է տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարարին: Արթուր Խաչատրյանը, ամենայն հավանականությամբ, մարզպետի պաշտոնում կնշանակվի այս հինգշաբթի՝ Կառավարության նիստում:

Ներկայացնում ենք Հովսեփ Սիմոնյանի հարցազրույցը Araratnews.am-ին:

Պարոն Սիմոնյան, անակնկա՞լ էր ՀՅԴ-ի որոշումը, որ Ձեզ պաշտոնանկ են անելու:

«Պաշտոնանկ»-ը մի քիչ ուրիշ գաղափար է, կարելի է այս իրավիճակին այդ «պաշտոնանկ» բառը չօգտագործել, որովհետեւ ես լեզվի մասնագետ չեմ: Ոչ մի անգամ ինձ համար, ինչ պաշտոն էլ որ ես վարել եմ, անակնկալ չի եղել կուսակցության այս կամ այն որոշումը: Ես մի քիչ կարգապահ կուսակցական եմ, որովհետեւ գիտեմ, որ մի օր եթե նշանակել են, մի  օր կարող են փոխել: Այնպես որ,  յուրաքանչյուր պաշտոնյա իր աշխատանքի ընթացքում առավոտ պետք է արթնանա ու մտածի, որ կարող է իրան այսօր աշխատանքից հեռացնեն:

Ձեզ ներկայացվե՞լ են հեռացնելու պատճառները:

Պատճառ չկա հեռացնելու: Ինձ հրավիրել են գերագույն մարմին, շնորհակալություն հայտնել, որ ծանր ժամանակահատվածում պաշտոնավարել եմ Շիրակի մարզում, իմ աշխատանքից շատ գոհ են եղել եւ ասել են, որ աշխատանքի փոփոխություն կլինի, այլ աշխատանքի պետք է ուղարկեն ինձ

Ի՞նչ այլ աշխատանք է առաջարկվել Ձեզ:

Չգիտեմ, երբ որ առաջարկեցին` դուք էլ, ես էլ կիմանանք:

Նոր մարզպետին անձամբ ճանաչո՞ւմ եք:

Իհարկե ճանաչում եմ, շատ լավ անձնավորություն է:

Ինչո՞ւ ՀՅԴ-ն որոշեց երեւանցու գործուղել Շիրակի մարզ:

Ում էլ բերեին, պիտի ասեիք` ինչո՞վ է պայմանավորված:

Գոնե մարզի բնակիչը ավելի շատ է տեղեկացված մարզի խնդիրներից:

Քանի՞ մարզպետ ենք ունեցել: Ես 7-րդն էի, հիմա կգա ութերորդը, նրանց բոլորին կարելի էր նույն հարցը տալ, Փիրումյանը, Գիզիրյանը այստեղից չէին: Իրան են նպատակահարմար գտել: Կարող է ինձ համար այլ, ավելի լավ աշխատանք են գտել:

Կան տեղեկություններ, որ պաշտոնանկ անելու պատճառներից մեկն էլ այն է, որ ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ին բավարար թվով ձայներ չեք բերել:

Բացառված է, ամենաբարձր ցուցանիշը կուսակցական մակարդակով տրվել է Շիրակի մարզից, եւ ընդհանրապես, քննարկում եղել է, եւ շատ շնորհակալ են եղել իմ կուսակցական աշխատանքից:

Հարցազրույցը՝ Փայլակ Ֆահրադյանի