տուն Լուրեր Կարո Փայլանը՝ հայ-թուրքական արձանագրությունների մասին (տեսանյութ)

Կարո Փայլանը՝ հայ-թուրքական արձանագրությունների մասին (տեսանյութ)

153
0

TOSHIBA CAMCORDER

Թուրքիայի Մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանն այսօր մամուլի ասուլիսում մանրամասն ներկայացրեց, թե Հայաստանում գտնվելիս որտեղ եւ ում հետ է հանդիպել: Փայլանը հանդիպել է Ազգային ժողովի պատգամավորների հետ, քննարկել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները: Նա այսօր պետք է հանդիպի նաև «Ելք» խմբակցության հետ:

«Երեւան գալուս նպատակը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններ հաստատելն է: Ազգայնականությունն այս տարածաշրջանում աճում է, եւ շատ մտահոգիչ է սա»,- ասաց Փայլանը:
Araratnews.am-ը Թուրքիայի հայ պատգամավորից հետաքրքրվեց Կարո Փայլանից՝ արդյոք Թուրքիան ինչ-որ քայլեր կանի՞ հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու համար: Հիշեցնենք՝ օրեր առաջ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում հայտարարեց՝ եթե մինչեւ 2018 թվականը Թուրքիան չվավերացնի արձանագրությունները, Հայաստանն այն առոչինչ կհամարի:

Կարո Փայլանի խոսքով՝ մինչեւ 2015 թվականը Թուրքիայում գարուն էր, բայց 2015-ից հետո ազգայնականները դաշինք կազմեցին: «Հիմա պայմանները վատ են ու ավելի կվատանան, բայց պետք է ճամփա գտնել, ջանք թափել: Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություն կարգավորել, Հայաստանի դուռը բաց է, բայց Թուրքիան էլ պետք է պատրաստ լինի»,- ասաց Թուրքիայի հայ պատգամավորը:

Խոսելով Թուրքիայի արխիվների մասին՝  Կարո Փայլանն ասաց, որ բոլորը բաց չեն, բայց շարունակում են աշխատել, որ դրանք բացվեն:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ