Հանրապետական կուսակցությունը եթե ուզում է ինչ-որ հարց ջրվի, հանձնաժողով է ստեղծում: Նման միտք Ազգային ժողովի նիստի ժամանակ իր ելույթում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը. «Ես այն մարդկանցից մեկն եմ եղել, ով ստորագրել է հանձնաժողով ստեղծելու համար, որպեսզի քննարկվի` ԵԱՏՄ մտնելուց հետո մենք ի՞նչ առավելություններ և թերություններ ենք ունեցել: Հիմա հարցը դրանում չի. ես տարիներ շարունակ եղել եմ ԱԺ-ում և գիտեմ, որ եթե Հանրապետական կուսակցությունը մի հարցի ուզում է ջրվի, չկայանա, հանձնաժողով է ստեղծում»:
Պատգամավորի մտավախությունը այս հարցում կապված է Ղարաբաղի հետ: Սասուն Միքայելյանին անհանգստացնում է, որ եթե Հայաստանն առանց Ղարաբաղի է մտել ԵԱՏՄ, ի՞նչ պետք է լինի վերջինիս հարցը. «Հիմա ես հարց եմ տալիս իշխող կուսակցությանը. կարո՞ղ եք նախագիծ ներկայացնել կամ հարցով հանդես գալ, որ Ղարաբաղն էլ մտնի ԵԱՏՄ: Եթե մենք առանց Ղարաբաղի մտել ենք ԵԱՏՄ, բա լավ, Ղարաբաղի հարցի վերջը ո՞նց է լինելու»:
Ավելին` տեսանյութում