ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում ավարտին է մոտենում շախմատի աշխարհի չեմպիոնական մրցախաղը, որտեղ գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը շարունակում է պարտվել ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին:
9-րդ պարտիայում նորվեգացի գրոսմայստերը հանդես էր գալիս սև խաղաքարերով և պարտիան ոչ-ոքի է ավարտվել 74-րդ քայլում: Դիմակայությունում Կարյակինը առաջ է հաշվի մեջ` նախորդ տուրում հաղթելու շնորհիվ` 5:4:
Հիշեցնենք, որ 12 պարտիաներից հետո, եթե գրանցվի հավասար արդյունք, ապա նոյեմբերի 30-ին կանցկացվի թայ-բրեյք: