Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը վերադարձել է «Անժիի» ճամբար, հաղորդում է Armsport.am-ը:
Ավելի վաղ ազգային թիմից հրավեր ստացած Կառլենը չի կարողացել միանալ հավաքականին, քանի որ մեջքի վնասվածք ունի:
«Մեջքի ցավերի պատճառով շուրջ մեկ ամիս չեմ մարզվել: Այսօր երկար ժամանակ անց ամբողջական մարզում եմ անցկացրել: Իհարկե, այժմ իմ մարզավիճակը հեռու է իդեալականից: Ներկայիս վիճակով ես հազիվ թե կարողանամ օգնել հավաքականին»,- ասել է Մկրտչյանը: