տուն Լուրեր Կարկուտը թուրքից բեթար էր. Սարոյանի հարցը վարչապետին (տեսանյութ)

Կարկուտը թուրքից բեթար էր. Սարոյանի հարցը վարչապետին (տեսանյութ)

122
0

ՀՀ Ազգային ժողովի նիստում, որտեղ քննարկվում է Կառավարության գործունեության ծրագիրը, վարչապետին հարց ուղղեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:

Նրա հարցը վերաբերում էր օրեր առաջ տեղացած կարկուտին, որը վնաս էր հասցրել Արմավիրի մարզի մի շարք գյուղացիական տնտեսությունների:

«Տեսաք` կարկուտն ինչ արեց` մոտ 11 համայնքներ ուղղակի ավիրեց, 7 գյուղ ամեն ինչից զրկված են»,- ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց Սեյրան Սարոյանը: Նա նշեց, որ գյուղացիներին պետք է օգնել, թե չէ` «սաղ կթողնեն կգնան Ռուսաստան»: «Կարկուտը թուրքից բեթար ա, թուրքի դեմ կարում ենք պայքարել, բայց կարկուտի դեմ չի ստացվում: Ռեալ իմ հաշվարկներով էդ գյուղերը ոչինչ չունեն, բանկերը էնպիսի վիճակում են դրել գյուղացուն, որ էլ վկա էլ չկա, սաղ գյուղ իրար վկա են կանգնել: Էդ էլ նոր բան ա` պտի իրար վկա կանգնեն, որ վարկ տան: Պտի օգնենք գյուղացիներին` ի՞նչ անենք, երևի նոր թնդանոթ պտի բերենք»,- ասաց Սարոյանը:

Ըստ նրա` գործող հակակարկտային կայաններն այնքան էլ արդյունավետ չեն. «Ոնց որ էթանք կռիվ ու ավտոմատի փոխարեն պիստալետ վերցնենք, դրա համար նոր թնդանոթներ են պետք դնել: Գյուղացու հոգեբանությունն է` ասում է` կարկուտ չլինի, լավ բերք կտա: Գյուղացին կմեռնի, էկեք մի բան անենք, ինչքան ինֆարկտ էղավ` գյուղնախարարն ա պատասխան տալու դրա համար»,- ասաց Սարոյանը:

Պատասխանելով իրեն ուղղված հարցին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ երեկ եղել է խորհրդակցություն, և տուժած գյուղացիների վնասները փոխհատուցելու տարբերակներ են քննարկել: