«Որոշակի պոզիտիվ մթնոլորտ Սարգսյան-Ալիև հանդիպման բանակցային գործընթացի այս փուլի շուրջ ձևավորվել է: Բացի դա, հայտարարել են, թե պայմանավորվել են շարունակել գործընթացը, ինչը, կարծում եմ` կոնֆլիկտի կանխատեսելիությունը պահպահնելու առումով շատ կարևոր է»,- araratnews.am-ի հետ զրույցում, խոսելով երեկ Փարիզում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումից, ասաց «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Փորձագետի կարծիքով` կարևոր է նաև այն, որ կողմերը մնում են Մինսկի խմբի ֆորմատի շրջանակում, և Ռուսաստանի փորձերը՝ մոնոպոլիզացնել միջնորդությունը, չի հաջողվում:
«Իհարկե, ռուսները կփորձեն ինչ—որ քայլեր ձեռնարկել` սեփական դիրքերն ամրապնդելու համար, բայց կարելի է ասել` լուրջ Արևմտյան շրջանակներ միտք չունեն Ռուսաստանին զիջելու»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանն ու նկատեց` դա կապահովի կոնֆլիկտի կառավարելիությունը:
Եզրակափելով` Ռուբեն Մերհրաբյանը նշեց նաև, որ կարելի է խոսել միայն որոշակի դրական միտման մասին` ոչ ավելին: