Արդեն տեղեկացրել ենք, որ Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միությունը հաղթանակ է տարել և, ամենայն հավանականությամբ, միանձնյա կձևավորի կառավարությունը։
Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանի ֆեյսբուքյան էջում հայտնվել են իր և ՀՀԿ-ական գործընկերներ Էդուարդ Շարմազանովի ու Կարեն Ավագյանի նկարները, որտեղ խորհրդարանականներն անձամբ շնորհավորում են Անգելա Մերկելին հաղթանակի կապակցությամբ։
ԱԺ պատգամավորների հույզերն՝ առանց մեկնաբանության․․․