Խարկովում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում ելույթներն ավարտեց նաեւ Հայաստանի հավաքականի անդամ Կարեն Տոնականյանը:
Այսօր կայացած քառորդ եզրափակիչ մարտում մեր 60 կգ քաշային բռնցքամարտիկը պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Գաբիլ Մամեդովին եւ դուրս մնաց հետագա պայքարից:
Այդպիսով, Հայաստանի 8 բռնցքամարտիկներից մրցասպարեզում մնացել է միայն 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, որն այսօր հաղթահարելով քառորդ եզրափակիչ փուլի արգելքը, իր համար նվազագույնը ապահովեց բրոնզե մեդալներից մեկը: