«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը araratnews.am-ի հետ զրույցում ասաց, որ Կարեն Պետրոսյանի մարմնի հայրենադարձման գործընթացը դեռևս շարունակվում է:
«Կարեն Պետրոսյանի հարցով մենք արդեն ստացել ենք նամակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանից, որի վրա մենք հիմա աշխատում ենք, որպեսզի կարողանանք տարածել միասնական մշակված հաղորդագրություն: Դա հիմք է տալիս մեզ` շարունակելու այս գործընթացը»,- ասաց Լ. Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ 2014թ.-ի օգոստոսի 7-ին Տավուշի մարզի բնակիչ 1981 թվականին ծնված Կարեն Արտուշի Պետրոսյանը հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գերեվարվել: Պետրոսյանը հայտնվել է Տավուշի մարզին սահմանակից Թովուզի շրջանի Ախբուլաք գյուղում: Այնուհետև` մեկ օր անց սպանվել է: