ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը ընդունել է Բրյուսելի շրջանային խորհրդարանի անդամ Սերժ դե Պատուլիին ու Վալոնիայի շրջանային խորհրդարանի պատգամավոր Բենուա Դրեզին, որոնք Արցախ են ժամանել միջազգային դիտորդական առաքելությամբ՝ ԼՂՀ նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեին մասնակցելու համար։
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի ու Բելգիայի միջեւ համագործակցությունը տարբեր մակարդակների վրա ընդլայնելու հեռանկարները ու հնարավորությունները։ Անդրադարձել են նաեւ մի շարք այլ հարցերի, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։