ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հերքեց մամուլում տեղ գտած այն տեղեկությունները, թե իր եւ Սերժ Սարգսյանի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, համաձայն որի ինքը 2018 թվականին զբաղեցնելու է փոխվարչապետի պաշտոնը։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Կարապետյանը, պատասխանելով Araratnews.am-ի այն հարցին, թե մամուլում տեղեկություններ կան, ըստ որի Սերժ Սարգսյանը հաջորդ տարի զբաղեցնելու է վարչապետի, իսկ ինքը` փոխվարչապետի պաշտոնը։
Կարեն Կարապետյանն ասաց, որ չի քննարկվել, թե հաջորդ տարի ով է լինելու ՀՀ վարչապետը։ Կարապետյանի խոսքով՝ 2018 թվականի ապրիլից հետո ՀՀԿ-ն կոալիցիոն գործընկերոջ հետ կառաջարկի վարչապետի թեկնածու։ Ինչ վերաբերում է պայմանավորվածություններին, ապա դրա մասին խոսելը, վարչապետի խոսքով, ուղղակի ապարդյուն է։
Մեր հաջորդ հարցին, թե Սերժ Սարգսյանը որպես Հանրապետական կուսակցության նախագահ եւ Հայաստանի անվտանգության պատասխանատու անփոխարինելի՞ է նրա համար։ Նշենք, որ Սերժ Սարգսյանի անփոխարինելի լինելու մասին բարձրաձայնում են բազմաթիվ ՀՀԿ-ականներ։ Կարեն Կարապետյանը նշեց, որ այդ պնդումների հետ համակարծիք է։