տուն Լուրեր Կարեն Կարապետյանը նոր փոխնախարար է նշանակել

Կարեն Կարապետյանը նոր փոխնախարար է նշանակել

135
0

karen-karapetyan-1-1

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

Վարչապետի համապատասխան որոշման մեջ ասվում է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արթուր Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ»:

Արթուր Հովհաննիսյանը Փաստաբանների պալատի ի նախագահի առաջին տեղակալն էր: