տուն Լուրեր Կարեն Կարապետյանը նոր նշանակումներ է կատարել

Կարեն Կարապետյանը նոր նշանակումներ է կատարել

101
0

ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումներով նոր նշանակումներ են կատարվել.
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1150-Ն որոշման N 1 հավելվածի 18-րդ կետը՝

Նաիրի Սաղաթելյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»։

Վարչապետ մեկ այլ որոշման մեջ նշված է. «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1150-Ն որոշման N 1 հավելվածի 18-րդ կետը՝

Արթուր Ավագյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»։