տուն Լուրեր Կարեն Գրիգորյանը հաղթել է Լաոս Օփեն միջազգային մրցաշարում

Կարեն Գրիգորյանը հաղթել է Լաոս Օփեն միջազգային մրցաշարում

78
0

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը հունվարի 1-7-ը Լաոսում մասնակցել է «Լաոս Օփեն» միջազգային մրցաշարին։ Այս մասին  հայտնում է Chess.am-ը:

Մրցաշարին մասնակցել է 15 երկրի 68 շախմատիստ, որոնց թվում 4 գրոսմայստեր և 4 միջազգային վարպետ: Կարենը տարել է 6 հաղթանակ և ունեցել 3 ոչ ոքի։ Արդյունքում 7․5 միավորով դարձել է մրցաշարի միանձնյա հաղթողը։

2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար 7 և 6․5 միավորով զբաղեցրել են Վիետնամի ներկայացուցիչները: