տուն Լուրեր Կարեն Անդրեասյանի ելույթը ԱԺ-ում

Կարեն Անդրեասյանի ելույթը ԱԺ-ում

151
0

karen

Աժ քառօրյայի հերթական նիստի ժամանակ ելույթով հանդես եկավ Մարդու Իրավունքների Պաշտպան Կարեն Անդրեասյանը:

«Բուռն քննարկումներն իհարկե միշտ չէ, որ առնչվում էին իմ բարձրաձայնած խնդիրներին, բայց ես շնորհակալ եմ այսպիսի մանրամասն քննարկումների համար: Թերևս ակնկալվում է, որ ես կարձագանքեմ առանձին ելույթներին: Բայց ես դա կփորձեմ անել այլ հարթակներում: Այս պահին ես կխոսեմ նրանից, ինչով սկսել եմ: Անում ենք աշխատանք, ուզում ենք անել ավելի լավ, ավելի շատ: Ես դիմել եմ հասարակությանը, ստացել եմ աջակցություն: Դիմել եմ հասարակական կազմակերպությունների, ստացել եմ 120 կազմակերպության հետ համագործակցություն: Մենք համագործակցում ենք ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված օրենքների շուրջ: Այնուհետև դիմեցի ԶԼՄ-ներին՝ օգնության խնդրանքով: Այնտեղ էլ փորձեցին հեգնել, թե ինչ կարիք ունի ՄԻՊ-ը օգնության: Ես աշխատում եմ տարբեր գործընկերների հետ: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վեհափառի հետ քննարկումներ ենք անում և ես ստանում եմ աջակցություն: Ես աջակցություն եմ ստանում նաև միջազգային կազմակերպություններից, բայց ոչ թե այնպես, ինչպես ոմանք էստեղ ներկայացնում էին, այլ հավասարը հավասարին: Նորից պիտի փոխեմ ընկալումը այս օրերի քննարկման: Ես՝ որպես Կարեն Անդրեասյան պաշտպանության կարիք չեմ զգում, ես զգում եմ, որ մեր ինստիտուտին դիմողներն ունեն պաշտպանության կարիք: Այո, ես խոսել եմ այն մասին, որ ինձ չեն բավարարել առանձին երևույթներ: Օրինակ, մեր օրենսդրական առաջարկությունները մնացել են թղթի վրա: Մենք ունեցել ենք դեպքեր, որ մի պատգամավորն անգամ խնդիր է փոխել: Ես 200-ից ավելի խնդիր եմ բերել: Գուցե 50-ը դուք միշտ բարձրաձայնում եք, բա 150ը՞: Ես էստեղ լսել եմ կոնստրուկտիվ շատ առաջարկներ: Բոլորն էլ հաշվի են առնվելու: ՄԻՊ-ը մեկն է և խնդիրները, որոնք տրված են՝ հարյուրավոր: Եթե որևէ պատգամավոր իր ամբիցիայից ցածր է տեսնում համագործակցել ոչ թե անձամբ ինձ , այլ իմ խորհրդականի, տեղակալի հետ, առանց վրդովվելու հայտնեք, ես կփոխեմ իմ օրակարգը և կգամ այդ հանդիպմանը: Բոլոր հանդիպումներին ես ներկայանում եմ իմ աշխատակազմով:Մեր աշխատակազմում կան տարբեր ոլորտների մասնագետ խորհրդականներ: Ես ու իմ աշխատակազմը ձեր տրամադրության տակ ենք, որպեսզի կարողանանք գեթ մեկ մարդու կյանքը բարելավել ձեր օգնությամբ: Ես վստահ եմ, որ 131 պատգամավորներից էլ ստանալու ենք կոնկրետ աջակցություն: Իմ տարիքն ինձ բավականացնում է իմ գործն անել պատշաճ: Ես իմ տարիքով բավական հաջողանում եմ : Շնորհակալություն»: