տուն Լուրեր Կառավարությունում պատրաստվում են մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Կառավարությունում պատրաստվում են մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

104
0

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-12-ին կմասնակցի Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց վարչապետի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Արսեն Խառատյանը։

Նշենք, որ ավելի վաղ ռուսական աղբյուրները տեղեկացրել էին, որ Հայաստանը հրավիրվել է մասնակցելու հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, քանի որ ներդրում է ունեցել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած «Վճռական աջակցություն» առաքելությունում:

«Գագաթնաժողովում ընդունվելիք բանաձևի հետ կապված բանակցությունների մեջ էինք ՆԱՏՕ-ի անդամ երկրների ու մասնակից պետությունների հետ։ Այցի վերջնական մանրամասները դեռևս քննարկվում են և հաջորդ շաբաթ կլինեն մանրամասներ», — ասաց Խառատյանը՝ նկատելով, որ քննարկումներից հետո հայտնի կդառնա Բրյուսել կատարելիք այցի պատվիրակության կազմը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: