տուն Լուրեր Կառավարությունում քննարկել են հարկային վարչարարության բարելավման փոփոխությունները

Կառավարությունում քննարկել են հարկային վարչարարության բարելավման փոփոխությունները

129
0

karavarՎարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում մարտի 10-ին տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը ՀՀ Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ, որին մասնակցել են շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկայացվել և քննարկվել են, մասնավորապես, հարկային վարչարարության ընթացակարգերի և մեխանիզմների բարելավման ուղղությամբ առաջարկվող փոփոխությունները: Արծարծվել են գործարար միջավայրի բարելավման, մրցունակության բարձրացման և տնտեսական ակտիվության խթանման վրա քննարկվող փոփոխությունների հնարավոր ազդեցությանը վերաբերող հարցեր: