Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ընդդիմադիրների քննադատությանը, որ հաջորդ տարվա բյուջեով հանրությունը 10 տոկոսով վատ է ապրելու: Արամյանը համաձայն չէ իր գործընկերների քննադատությանը:
Ինչ վերաբերում է վերջին շրջանում պետական ոլորտում աշխատողների թվի կրճատմանը, Վարդան Արամյանն ասաց, որ կառավարությունը վերանայում է աշխատատեղերը, փորձում պարզել, թե տվյալ աշխատատեղն ավելացված ինչ արժեք է ստեղծում: «Կառավարությունն անհատների հարցը չի կարող լուծել: Կառավարությունը քաղաքականություն է մշակում»,- ասաց ֆինանսների նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սոնա Դավթյան