տուն Լուրեր Կառավարությունը տրամադրված է նորից բանակցել մեքենաների մաքսատուրքի բարձրացումը հետաձգելու շուրջ

Կառավարությունը տրամադրված է նորից բանակցել մեքենաների մաքսատուրքի բարձրացումը հետաձգելու շուրջ

102
0

Կառավարությունում տրամադրվածություն կա, որ նորից բանակցենք մեքենաների մաքսատուրքի բարձրացումը հետաձգելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով հարցին, թե 2020-ից հետո երրորդ երկրներից ներմուծվող մեքենաների մաքսատուրքն ավելանալու է, թե ոչ։

«Մենք, երբ դարձանք ԵԱՏՄ անդամ, շուրջ 800 ապրանքների բացառում ենք արել, որոնք սպառվելու են: Մեքենաների հերթը հասել է 2020 թվականին: Մենք նախապես բանակցեցինք, 5 տարով հետաձգեցինք: Կա կառավարությունում տրամադրվածություն, որ նորից բանակցենք հետաձգելու համար, բայց ես չգիտեմ՝ դա հաջողությամբ կպսակվի՞, թե՞ ոչ»: