տուն Լուրեր Կառավարությունը տարածք տրամադրեց Կարեն Ավագյանի գործընկեր կազմակերպությանը

Կառավարությունը տարածք տրամադրեց Կարեն Ավագյանի գործընկեր կազմակերպությանը

104
0

Karen-Avagyan

Գործադիրն այսօրվա նիստում որոշում կայացրեց   կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացված Երևան քաղաքի Արշակունյաց 2ա հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկից 35. 77 մլն դրամ շուկայական արժեքով, 141,2 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը 5 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Բանաձև մեդիա» տեղեկատվական հասարակական կազմակերպությանը:

Նշենք, որ «Հայկական ժամանակը»  գրել էր, որ «Բանաձև մեդիա»-ն  որևէ կապ չի ունեցել լրատվական դաշտի հետ: Այն հանդիսանում է ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի գլխավորած «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» գործընկեր կազմակերպություն, որը կառավարության կողմից   դրամաշնորհներ է ստացել: