տուն Լուրեր Կառավարությունը Սերժ Սարգսյանի աշխատակազմին քիչ է փող տալիս

Կառավարությունը Սերժ Սարգսյանի աշխատակազմին քիչ է փող տալիս

105
0

Vigen-Sargsyan-pan-photo

2016 թվականի բյուջեի նախագծով Սերժ Սարգսյանի  աշխատակազմի ծախսերը կրճատվել է կես տոկոսով: Այս մասին, այսօր ԱԺ-ում հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Նա  ԱԺ պետաիրավական և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանաձնաժողովների համատեղ նիստում նշեց, որ ՀՀ 2016 թվականի բյուջեի նախագծով նախագահի աշխատակազմի բոլոր ծրագրերի գծով ծախսերի համար նախատեսվել է չորս միլիարդ 558 միլիոն 321 հազար դրամ՝ 2015 թվականին հատկացված շուրջ 4 միլիարդ 580 միլիոն դրամի դիմաց: «2016 քննարկվող նախագծով ներկայացված գումարը նվազել է 22 միլիոն 430 հազար դրամով, կամ կես տոկոսով»,-ասաց նա:

Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ Հանրային իրազեկման ապահովման ծրագրով, որը մտնում է ընդհանուր գումարի մեջ՝ հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի համար նախատեսված գումարը 2015 թվականի համեմատությամբ 2016թ թվականին ավելացել է 17 միլիոն դրամով, կամ վեց տկոսով, որը հինականում կապված է ՊՈԱԿ-ի նոր մասնաշենք տեղափոխվելու և դրա հետ կապված կոմունալ ծախսերի առաջացմամբ: Ըստ նրա,  բյուջեի նախագծով «Հետբուհական և մասնագիտական կրթության գծով նպաստների տրամադրում և հետբուհական մասնագիտական կրթություն ստացող ուսանողների կրթաթոշակ» ծրագրով ՀՀ պետական կառավարման ակադեմիա ՊՈԱԿ-ին տրամադրվող գումարն ավելացել է 1 միլիոն 800 հազար դրամով կամ մեկ տոկոսով և ընդհանուր կազմում է 164 միլիոն 50 հազար դրամ: Նա ասաց, որ ավելացումը պայմանավորված է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ: Վիգեն Սարգսյանի խոսքով, 2016 թվականին նախատեսվում է իրականացնել ՀՀ օրենքների նախագծերի 496 մասնագիտական փորձաքննություն, 219 լեզվաոճական փորձաքնություն, 210 միջազգային պայմանագրերի փորձաքննություն, նախատեսվել է ՀՀ նախագահի շուրջ հազար հրամանագրերի, 250 կարգադրությունների, 640 ուղերձների և ինչպես նաև ՀՀ նախագահի կողմից ստորագրվող 196 այլ փաստաթղթերի, նամակների նախապատրաստում: